Մարտի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։
Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացվեց ներկայիս նախագահ Թևան Պողոսյանի թեկնածությունը և միաձայն քվեարկության արդյունքում նա վերընտրվեց այս պաշտնում:
Քննարկվեց նաև Կոալիցիայի նոր անդամների ընտրության հարցը։ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն, «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ–ն և Կայուն զարգացման նախաձեռնություններ «Ասղացոլք» ՀԿ–ն ընտրվեցին Կոալիցիայի անդամ։
Կոալիցիայի քարտուղարության` Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության՝ կոալիցիայի կողմից մշակված հայեցակարգային դրույթները, այնուհետև քննարկվեցին և ամփոփվեցին արդյունքները։
Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 98 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: