Հույն ոստիկանները ձերբակալել են գերմանացի երկու լրագրողի Թուրքիայի հետ սահմանին գտնվող Էվրոս արգելված սահմանային գոտում: Այս մասին տեղեկանում ենք Business Standard-ից:
31-ամյա տղամարդն ու 33-ամյա կինը ձերբակալվել են Դիդիմոտիխո շրջանի Պրանգի գյուղի մոտակայքում: Այս տարածքում գտնվելու համար անհրաժեշտ է ռազմական իշխանությունների թույլտվությունը:
Լրագրողները նշել են, որ նրանք աշխատում են գերմանական ARD հեռուստաալիքի համար և Էվրոս էին եկել հատուկ ռեպորտաժի նկարահանման համար, որը պետք է պատմեր Գերմանիայից գաղտնի կերպով Թուրքիա վերադարձող թուրքերի մասին, որոնք անցնում են Էվրոս գետը: Նրանք հարցում են հղել անհրաժեշտ թույլտվության համար, սակայն սկսել են աշխատել՝ չսպասելով պատասխանին: