Ապահովագրական հատուցումն առաջին հերթին կատարվում է ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա. ապահովագրական գումարների հատուցում

ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար չպետք է պակաս լինի՝

1) անձնական վնասների համար՝ 3 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի, և 9 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի.

2) գույքին պատճառված վնասների համար՝ 1 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի: Եթե սույն օրենքի համաձայն` հատուցման ենթակա գույքին պատճառված վնասներ են կրել մեկից ավելի անձինք, և այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա այդ անձանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են վնասների ընդհանուր գումարում նրանց գույքին պատճառված վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում: Այս մասին սահմանում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքի 8-րդ հոդվածը:

Եթե հատուցման ենթակա անձնական վնասներ են կրել մեկից ավելի անձինք, և այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա նրանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են վնասների ընդհանուր գումարում նրանց պատճառված անձնական վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:

ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարը կիրառվում է ԱՊՊԱ պայմանագրով, իսկ երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցման դեպքերի համար` Բյուրոյի կանոններով նախատեսված պայմաններով և կարգով: Ընդ որում, ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումար կարող է նախատեսվել միայն Բյուրոյի խորհրդի սահմանած չափով և դեպքերում:

Ապահովագրական հատուցումն առաջին հերթին կատարվում է ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա:

Տուժողի փաստացի կրած վնասները հատուցելու համար ապահովագրական հատուցումն անբավարար լինելու դեպքում ապահովագրական հատուցման և վնասի փաստացի չափի միջև եղած տարբերությունը հատուցում է վնաս պատճառողը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1066-րդ հոդվածի համաձայն: Տուժողի փաստացի կրած այն վնասները, որոնք հատուցման ենթակա չեն ԱՊՊԱ պայմանագրով (Բյուրոյի կողմից), հատուցում է վնաս պատճառողը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

Ապահովագրական գումարը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ենթակա չէ նվազեցման` անկախ այդ ընթացքում ապահովագրական պատահարների դիմաց վճարված ապահովագրականհատուցումներից:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել