Հրապարակվել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի նմուշը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հրապարակել է 2018 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի նմուշը:

Նշենք, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2018 թվականի մարտի 19-ին:

 

Թեստավորման, գործնական խնդիրների փուլի, հարցազրույցի անցկացման վայրի, ժամանակի, միջոցների, ինչպես նաև նոտարների թեկնածուների որակավորման ստուգման ընթացակարգային հարցերի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին` էլեկտրոնային փոստով, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am/ www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am): Հետադարձ ծանուցմամբ էլեկտրոնային եղանակով ծանուցումից բացի այլ միջոցներով ծանուցումներ չեն իրականացվելու:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)59-40-59 հեռախոսահամարով:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել