«Պատգամավորը ներկա չի եղել, իր փոխարեն քվերակել են». 12 նոր օրենքի նախագծեր ընդունվեցին

Մարտի 7-ին, Ազգային ժողովում պատգամավորները քվեարկեցին նախորդ օրը քննարկված օրինագծերի համար: Նիստին 105 պատգամավորից ներկա էր 92-ը:

«Տնտեսական մրցակցության մասին» օրենքը քննարկելիս ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական մրցակցության ոլորտում  բազմաթիվ խնդիրներ կան:

«Կարծում եմ, որ գործող մեխանիզմները բավարար չեն դրանց լուծման համար: Պարոն Շաբոյանը նշեց, որ անուղղակի ապացույցներով են պարզվում խախտումները, սակայն անուղղակի ապացույցներով անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության: Այս արարքի կատարման համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Մարդը պետք է ունենա նույն երաշխիքները և ապացույցները պետք է լինեն ուղղակի, ոչ թե անուղղակի: Բոլոր մոնոպոլները, ասենք բանանի, բենզինի գինը միշտ կարողացել են հիմնավորել, սա անիրատեսական է և եթե պետությունը գին է որոշում, ապա հանգում է այն արդյունքին, ինչին հանգեց ԽՍՀՄ-ն,լ երբ գներն էին վերահսկում, ոչ թե ստեղծում էին մրցակցային պայմաններ»,-նշեց Արտակ Զեյնալյանը:

Հանրային խորհրդի մասին օրենքը ընդունվեց 64 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքը ընդունվեց 89 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ ձայների  հարաբերակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջին ընթերցմամբ օրենքը ընդունվեց 64 կողմ, 8 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հանրաքվեի մասին առաջին ընթերցմամբ օրենքը ընդունվեց 64 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Սակայն քվերակությունից հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քվերակելիս պատգամավոր Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, սակայն իր անվան դիմաց նշվել է «կողմ»:

«Քվեարկել դուրս են եկել և հիմա մենք չենք կարող վերադառնալ հարցին, որոշումն ընդունվել է»,-նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Որերորդ անգամ բախվում ենք այն խնդրին, որ մեկը մյուսի փոխարեն է քվերակել, սա շատ էական հարց է»,-նշեց Արարատ Միրզոյանը:

Նոր քվերակություն տեղի չունեցավ:

Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքը ընդունվեց 63 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ներման մասին օրենքը ընդունվեց 61 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քաղաքացիական ծառայության մասին օրենքը ընդունվեց 63 կողմ, 34 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 63, 34, 0

Միջհամայնքային միավորումների մասին օրենքը ընդունվեց 60 կողմ, 35 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը ընդունվեց 88 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին  օրենքը ընդունվեց 96 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը ընդունվեց 88 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Կարդացեք նաև՝ 

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքները ընդունվեցին 88 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել