Խոշոր հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում. հայտարարվել է «բիս 1» աստիճան

Մարտի 3-ին, ժամը 05:33-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:

https://www.facebook.com/mher.baghdasaryan.9/videos/1648708211874033/

https://www.facebook.com/mher.baghdasaryan.9/videos/1648731835205004/

Տեսանյութերը՝ Մհեր Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել