Որո՞նք են ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 15-ում սահմանված են այն հիմքերը, որոնց առկայաության դեպքում ընտանեկան նպաստ չի վճարվի:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) ընտանիքի անապահովության միավորն ընտանեկան նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

1.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

2) դիմողի կողմից սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է վերոնշյալ  հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել