17.02.2018 թվականին ուժի մեջ է մտել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):
Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝«Հաարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասից դուրս է թողնվել հետևյալ նախադասությունը. Կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Օրենսդրական փոփոխության արդյունքում հասարակական կազմակերպությունները այսուհետ կարող են իրենց կազմակերպությունների ավանումների մեջ օգտագործել «Հայաստան» բառի հոլովաձևերը ազատորեն: