Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած N 582-Ն որոշամամբ սահմանվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման սակագները:
Այսպիսով, 110 կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար էլեկտրաէներգիան կարժենա 1,46 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 1,75 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
35 կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար` 3,05 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 3,66 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
6(10) կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար` 6,53 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 7,84 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Որոշումը ուժի մեջ է մտնելու 2018 թվականի փետրվարի 11-ին: