Հարկային մարմնում հաշվառվելու կարգը

ՀՀ հարկային օրենսգիրքը սահմանում է հարկային մարմնում հաշվառվելու կարգն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները և պետական հաշվառում ստացող անհատ ձեռնարկատերը ՀՎՀՀ-ն ստանում են պետական ռեգիստրի գործակալության միջոցով(ՀՀ հարկային օր. հոդված 288):

Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

Օրենսգրքով սահմանված դեպքերում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանալու դեպքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` անկախ սույն մասով սահմանված փաստաթղթերի ներկայացումից(ՀՀ հարկային օր. հոդված 289-ի 4-րդ մաս):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել