Կառավարությունը վաղը՝ փոտրվարի 8-ին հերթական նիստի ընթացքում որոշում կընդունի Հայաստանի Հանրապետությունում դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման կարգի դյուրացումն ու պարզեցման մասին։
Առողջապահության նախարարության նախագծով փոփոխություն կկատարվի «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-Ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում։
Ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունը.
- հանվել է շարունակական մասնագիտացման զարգացման վկայականի պահանջը դեղեր արտադրող կազմակերպությունների, դեղատների և բուժհաստատությունների անձնակազմերին ներկայացվող մասնագիտական պահանջներից՝ փոխարինելով այն վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստումը հաստատող վկայականի պահանջով,
- դեղատների կառուցվածքին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջներում նշվել է վտանգավոր թափոնների արկղի պահպանման սենյակ կամ վտանգավոր թափոնների արկղի պահպանման պահարան, գործող՝ վտանգավոր թափոնների պահպանման սենյակ կամ պահարան կամ արկղ՝ թերի պահանջի փոխարեն: Ավելացվել է նաև, որ նշված պահանջը կարելի է բավարարել լիցենզիան ստանալուց հետո (գործող կարգավորմամբ լիցենզիա ստանալու պահանջի փոխարեն), հստակեցվել է դեղատների լվացարանների տեղը՝ պետք է տեղակայված լինի կամ սանհանգուցի ներսում կամ սանհանգույցի նախամուտքում, լիցենզիա ստանալու հայտի մերժման հիմքերում ավելացվել է գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պարտադիր պահանջը (ներկայացվում է հայտի հետ),
- բուժսպասարկում իրականացնող կազմակերպությունների համար ավելացվել է վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պահանջ: Պայմանագիրը պետք է ներկայացվի ՀՀ առողջապահության նախարարություն գործունեությունը սկսելուց 5 օր առաջ, սահմանվել է, որ լիցենզիա ստանալու համար ներկայացվում են համապատասխան փաստաթղթերի բնօրինակներն, իսկ պատճենահանումն անվճար իրականացնում է լիազոր մարմինը (առողջապահության նախարարությունը), և նախագիծը լրացվել է նոր 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հավելվածներով` սահմանելով դեղերի մեծածախ լիցենզավորման կարգը:
Նախագծի ընդունման արդյունքը Հայաստանի Հանրապետությունում մատուցվող դեղատնային գործունեության լիցենզավորման կարգերի հստակեցումն է, հեշտացումը, և դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ներդրումը կլինի: