Որքա՞ն աշխատավարձ կստանան նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատակիցները

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը:

Իրավաբան.net-ը ներկայացնում է նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատակիցների աշխատավարձերի չափը:

Տնօրենների աշխատավարձերը կկազմեն 496 հազար 50 դրամ: Տնօրենի տեղակալի աշխատավարձը կկազմի 363 հազար 770 դրամ:

Բաժնի պետի աշխատավարձը կկազմի 296 հազար 300 դրամ, իսկ գլխավոր մասնագետի աշխատավարձը կկազմի 222 հազար 230 դրամ:

Առաջատար կարգի մասնագետինը՝ 200 հազար 400 դրամ, իսկ առաջին կարգի մասնագետինը՝ 165 հազար 350 դրամ:

Տնօրենի խորհրդականի և տնօրենի օգնականի աշխատավարձն էլ կկազմի 132 հազար 280 դրամ:

Կարդացեք նաև՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել