ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիները նախագահական ընտրություններին կքվեարկեն 2 հիմնական ընտրատեղամասերում

Ռուսաստանի քաղաքացիները ՌԴ նախագահի ընտրությունների օրը կկարողանան քվեարկել նաև Հայաստանում բացվելիք երկու հիմնական ընտրատեղամասերում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանատան կայքը:

«ՌԴ նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, 08:00-20:00-ն Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասում՝ № 8026 Երևանում՝ ՌԴ դեսպանատանը, և № 8031 Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում», – ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ դեսպանատան տվյալներով՝ Գորիս, Կապան և Սիսիան քաղաքների բնակիչների համար մարտի առաջին տասնօրյակում արտահերթ քվեարկություն կիրականացվի № 8026 ընտրական հանձնաժողովի կողմից:  Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է անձամբ ներկայանա և ներկայացնի իր ռուսական անձնագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել