«ՄՏՍ Հայաստան»-ը կվաճառվի «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը

Այս տարվա հունվարի 24-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնեմասերն օտարալեուն թույլտվություն տալուն։

Հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն, թույլտվություն կտրվի

1) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 99.99% բաժնետոմսերը վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99% բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0.01% բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին եւ Արտյոմ Վասիլյեւին հավասարաչափ օտարելուն,

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով Պավել Մաշարովին եւ Արտյոմ Վասիլյեւին օտարված «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանն օտարելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել