Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Հովսեփյանի հարցաքննությունը։
Նա շարունակվում է հարցաքննվել բիզնեսգործունեության ծավալման, հէկ-երի կառուցման, դրան ուղղված ներդրումների հետ կապված, որն իրականացվել է եղբոր հետ համատեղ։
Դատախազի հարցադրումներից մեկին ի պատասխան՝ Միսակ Հովսեփյանը հետևյալը նշեց․ «Մինչև հիմա ոստիկանը կանգնեցնում ա, վարորդական իրավունքս տալիս եմ, կարդում ա, ասում ա՝ մեր Գլխավոր դատախազի որդի՞ն եք, ասում եմ՝ հա, ասում են՝ բարի ճանապարհ, ի՞նչ ասեմ, ասեմ՝ չէ․․»։
Մանրամասները՝ տեսանյութում։