Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի մարքեթինգային ստորաբաժանումը փնտրում է ստեղծագործող օպերատոր-մոնտաժողի, ով կմիանա մեր թիմին՝ ապահովելով որակյալ տեսանյութերի նկարահանում, մոնտաժ և հրապարակում ինչպես Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի, այնպես էլ իրավական և այլ ոլորտների մեր գործընկերների ու նրանց հետ համատեղ իրականացվող ծրագրերի համար։
Աշխատանքի նկարագրություն՝
- ռեպորտաժների, հարցազրույցների տեսանկարահանում,
- տեսանյութերի, կարճ տեսանյութերի, սթորիների մոնտաժ և խմբագրում՝ ըստ մեդիայի պահանջների,
- վիզուալ և աուդիո էֆեկտների ներդրում,
- տեսանյութերի հարմարեցում սոցիալական մեդիայի տարբեր հարթակների համար,
- թիմի այլ անդամների հետ համագործակցություն՝ նյութերի բովանդակության բարելավման նպատակով,
- արխիվային նյութերի մշակում և համակարգում։
Պահանջվող որակավորումներ՝
- տեսանկարահանման և մոնտաժի փորձ (առնվազն 1 տարի),
- Adobe Premiere Pro, After Effects կամ այլ մոնտաժային ծրագրերի լավ իմացություն,
- տեսանկարահանման սարքավորումների և լույսի ճիշտ օգտագործման հմտություններ,
- ստեղծագործական մտածողություն, մանրուքներին ուշադրություն,
- թիմում աշխատելու ունակություն,
- լուսանկարելու կարողություն,
- սոցիալական մեդիայի հմտություններ, արհեստական բանականության գործիքներին տիրապետելու կարողություն,
- ժամկետների պահպանում և ճկունություն։
Մենք առաջարկում ենք՝
- դինամիկ և հետաքրքիր մասնագիտական աշխատանքային միջավայր,
- մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,
- պրոֆեսիոնալ և աջակցող թիմ։
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) և աշխատանքային պորտֆոլիոն էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Նամակի վերնագիրը նշեք «Օպերատոր-մոնտաժող»։
Դիմումների վերջնաժամկետ՝ օգոստոսի 5, 2025։
Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։
Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ստեղծվել և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։