Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ 

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը: 

Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտել սերտ փոխգործակցության համար: 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ՄԹ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: 

Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել