Լրագրողի թափուր հաստիք Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայում

Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի մարքեթինգային ստորաբաժանումը փնտրում է ստեղծագործող լրագրողի/բովանդակության ստեղծողի՝ պատասխանատու և նախաձեռնող մասնագետի, ով կմիանա մեր թիմին։ Լրագրողի աշխատանքը ներառում է բովանդակության ստեղծում ինչպես Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի, այնպես էլ իրավական և այլ ոլորտների մեր գործընկերների ու նրանց հետ համատեղ իրականացվող ծրագրերի համար։

Աշխատանքի նկարագրություն՝

  • օրակարգային և արդիական թեմաների մշակում, նյութերի պատրաստում,
  • հարցազրույցների կազմակերպում և վարում,
  • տեղեկատվության հավաքագրում, փաստերի ստուգում և վերլուծություն,
  • միջոցառումների լուսաբանում, ռեպորտաժների պատրաստում,
  • դատական նիստերի լուսաբանում,
  • լրահոսի ապահովում,
  • թեմատիկ հետաքննությունների իրականացում,
  • վերլուծական նյութերի մշակում,
  • մարկետինգային նյութերի մշակում,
  • գործընկերների սոցիալական հարթակների համար բովանդակության (տեքստ, նկար, տեսանյութ, ինֆոգրաֆիկա, քվիզ, սթորի) ստեղծում և հարթակների կառավարում։

Պահանջվող որակավորումներ՝

  • բարձրագույն կրթություն (լրագրություն, հաղորդակցություն կամ հարակից ոլորտ),
  • հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • համակարգչային և սոցիալական մեդիայի հմտություններ, արհեստական բանականության գործիքներին տիրապետելու կարողություն,
  • գործընկերներների հետ շփվելու և նրանց կարիքները հասկանալու ունակություն,
  • վերլուծական մտածողություն, քննադատական մոտեցում և կազմակերպվածություն,
  • արագաշարժություն, ճկունություն և ստեղծագործական մտածողություն,
  • նախաձեռնողություն և պատասխանատվություն,
  • մասնագիտական փորձառությունը, լուսանկարելու, տեսնկարահանելու և մոնտաժելու կարողությունը կդիտվի առավելություն։

Մենք առաջարկում ենք՝

  • դինամիկ և հետաքրքիր մասնագիտական աշխատանքային միջավայր,
  • մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,
  • պրոֆեսիոնալ և աջակցող թիմ։

Եթե հետաքրքրված եք, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Նամակի վերնագիրը նշեք «Լրագրող»։

Դիմումների վերջնաժամկետ՝ օգոստոսի 5, 2025։

Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։

Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ստեղծվել և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել