Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։
2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,-նշվում է վարչապետի որոշման մեջ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ-ի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Ռոբերտ Բազիկյանի վրա։
Նշենք, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ռոմանոս Պետրոսյանն է նշանակվելու ՀԷՑ-ում կառավարիչ։