Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, դատարանում հարցաքննվելիս խոսեց իր, Արշավիր Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպման մասին։
Արշավիր Սարգսյանը նախկինում իր ցուցմունքով հայտնել է, որ բիզնեսգործունեության համար անվադողերը բերել է Բելառուսից, երկար ժամանակ զբաղվել է այդ գործունեությամբ։ Հետագայում ընկերությունը փոխվել է Աղվան Հովսեփյանի որդու անվամբ, խնդիրը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդ ընթացքում ևս Բելառուսի հետ բացեց ընկերություն, բելառուսական կազմակերպության բաժնեմասը կազմում էր 51%, իսկ Ծառուկյանինը՝ 45 %, բելառուսական բոլոր ապրանքները բերում, վաճառում էին։
Նա դատարանում հետևյալն էր նշել․ «Հարց առաջացավ, որ «վերշինան» էլ իրանք պետքա բերեն, ես հասկացա, որ կորցնում ենք էդ բիզնեսը, պարոն Հովսեփյանին ասեցի սենց պռոբլեմ կա, ասեց ես կխոսեմ, երևի խոսեց, հետո ասեց, որ պետք ա փոխենք Միսակի անունով կազմակերպությունը, որ ասի իր տղայի կազմակերպությունն ա։ Ես հասկացա, որ ինչ-որ բան էն չի, մինչև էդ իմն ու քոնը երբևիցե չի եղել»։
Սարգսյանը նաև ընդգծել էր, որ Միսակ Հովսեփյանի հետ մի անգամ գնացել են Գագիկ Ծառուկյանի մոտ, խնդրել, որ թույլ տա շարունակել բիզնեսգործունեությունը, շատ վատ է ընդունել, ասել է սա բիզնես է, հիմա էլ իրենք են աշխատում։
Միսակ Հովսեփյանն այսօրվա դատական նիստին այդ հանդիպման մի դրվագի վերաբերյալ ասաց․ «Պարոն Ծառուկյանի աշխատասենյակում ունեցած հանդիպումից հետո չի խախտվել իմ կողմից ջենտլմենական պարտականությունը, պայմանավորվածությունը, երբ նշվեց՝ «էս թափթփուկի հետ ես չեմ աշխատի»։
Մանրամասները՝ տեսանյութում։