Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի մարքթինգային ստորաբաժանումը փնտրում է ստեղծագործող, պատասխանատու և նախաձեռնող լրագրողի, ով կմիանա մեր թիմին։ Լրագրողի աշխատանքը ներառում է բովանդակության ստեղծում ինչպես Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի, այնպես էլ իրավական և այլ ոլորտների մեր գործընկերների ու նրանց հետ համատեղ իրականացվող ծրագրերի համար՝ երեկոյան ժամերին (համատեղել հնարավոր չէ)։
Աշխատանքի նկարագրություն՝
- օպերատիվ լրահոսի տեղադրում կայքում,
- տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում,
- միջազգային լրատվամիջոցներից նյութերի թարգմանությունների կատարում,
- վերլուծական նյութերի մշակում,
- մարկետինգային նյութերի մշակում,
- գործընկերների սոցիալական հարթակների համար բովանդակության (տեքստ, նկար, տեսանյութ, ինֆոգրաֆիկա, քվիզ, սթորի) ստեղծում և հարթակների կառավարում։
- գործատուի կողմից տրված մասնագիտական այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջվող որակավորումներ՝
- բարձրագույն կրթություն (լրագրություն, հաղորդակցություն կամ հարակից ոլորտ, աշխատանքի համար կարող են դիմել նաև լրագրության ֆակուլտետների 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողները),
- հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- համակարգչային և սոցիալական մեդիայի հմտություններ, արհեստական բանականության գործիքներին տիրապետելու կարողություն,
- թիմային աշխատանքի կարողություններ, գործընկերներների հետ շփվելու և նրանց կարիքները հասկանալու ունակություն,
- վերլուծական մտածողություն, քննադատական մոտեցում և կազմակերպվածություն,
- արագաշարժություն, ճկունություն և ստեղծագործական մտածողություն,
- նախաձեռնողություն, պատասխանատվություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
- մասնագիտական փորձառությունը, լուսանկարելու, տեսանկարահանելու և մոնտաժելու կարողությունը կդիտվի առավելություն։
Մենք առաջարկում ենք՝
- դինամիկ և հետաքրքիր մասնագիտական աշխատանքային միջավայր,
- մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,
- պրոֆեսիոնալ և աջակցող թիմ։
Եթե հետաքրքրված եք, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Նամակի վերնագիրը նշեք «Երեկոյան լրագրող»։
Դիմումների վերջնաժամկետ՝ օգոստոսի 5, 2025։
Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։