«Նկատվում է ադրբեջանական և դրանց աջակցող մի քանի թուրքական հաքերային խմբերի ակտիվացում հայաստանյան կիբեր-տարածքում«,-այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից:
Նա իր հայտարարության մեջ նշում է. «Կարծում եմ, կապված է ադրբեջանական «սև հունվարի» հետ, որն իրենք նշում են հունվարի 20-ին։ Այս օրերին, սովորաբար, իրենք ամենաակտիվն են լինում, այսպիսինն են իրենց բնական ռիթմերը։ Չնայած, վերջին երկու տարվա ընթացքում նկատելի ավելի պասիվ էին, այս տարի, կարծում եմ, կարելի է սպասել որոշ գործողությունների իրենց կողմից»:
Նա նաև զգուշության կոչ է անում: