Սանկտ Պետերբուրգի Կալինինի հրապարակում գտնվող «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ria.ru լրատվական կայքը:
Արդյունքում առնվազն երեք մարդ վիրավորվել է, մեկը գտնվում է ծանր վիճակում:
Ըստ հրապարակման՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի պահեստում: Դեպքի վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ոստիկանության աշխատակիցները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայթյունը որակել է որպես ահաբեկչություն:
«Պերեկրյոստոկ» սուպերմարկետի պայթյունից տուժածների թիվը հասել է 13-ի:Նախնական տվյալներով՝ 6 մարդ արդեն հոսպիտալացվել է, վեցին տեղում բժիշկները հետազոտում են: