Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է խախտման ավելի քան 140 դեպք․ ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է տարվա աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրներին ու նախանշել դրանց լուծմանն ուղղված նոր անելիքները:

ՍԱՊԾ-ից տեղեկանում ենք, որ այս տարի ներդրվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը, Երևանում և Գյումրիում բացվել են սպասարկման նոր կենտրոններ, որակապես փոխվել են ծառայությունների մատուցման որակն ու ընթացակարգը: Սահմանային վերահսկողության ընթացքում գրանցվել է 43.791 հայտ:

Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է խախտման ավելի քան 140 դեպք՝ բեռի անվտանգությունը հավաստող կեղծ փաստաթղթեր, լաբորատոր փորձաքննության արդյունքների կամ փաստաթղթային անհամապատասխանություններ, այդ թվում՝ պետական գրանցման վկայականների և ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրի բացակայություն, ԵԱՏՄ անդամ երկրների և երրորդ երկրների միասնական ռեեստրում չգրանցված կազմակերպություններից ներկրման փորձեր: Արդյունքում, լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության հիմքով, ոչնչացվել և օգտահանվել է շուրջ 60.000 կգ սննդամթերք, մասնավորապես՝ հավի աղացած միս, չոր կաթնային սիճուկ, կերակրի աղ և այլն, ընդունվել է շուրջ 120 ներմուծումը կասեցնելու որոշում: Միաժամանակ՝ սահմանին հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանությունների բազմաթիվ դեպքեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել