Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ զորամասերից մեկում զինվոր է սպանվել՝ Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Ձերբակալվել է մեկ այլ զինծառայող՝ Նարեկին սպանելու կասկածանքով…
Ամեն մի զինվորի կորուստ յուրովի ողբերգություն է յուրաքանչյուրիս համար:
Ուրեմն ինչ-որ տեղ մեզանից յուրաքանչյուրս թերացե՛լ ենք, մեղավոր՛ ենք, անփո՛ւյթ ենք, սխալ ենք, որ բանակում դեռևս 20-ը չբոլորած երիտասարդները կործանվում են, մեկը՝ կյանքով, մյուսը՝ ճակատագրով…
Հատկապես բանակում անթույլատրելի է ամենաթողությունը, կարգապահության բացակայությունը, չարդարացված ինքնավստահությունը, տգիտության գոյությունը…
Բանակում սրտացավությո՛ւն է պետք, մարդու արժանապատվության նկատմամբ հարգա՛նք ու նրա կյանքի նկատմամբ սրտացավությո՛ւն է պետք…
Թո՛ղ լույս իջնի շիրիմիդ, եղբա՛յր…»,-նշված է գրառման մեջ: