Մի քանի խոշոր պայմանագրեր կլուծվեն

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով կթուույլատրվի Արարատի մարզպետին՝ լուծել ՀՀ Արարատի մարզպետարանի և «Մեծ Հիմք» ԱԿ-ի միջև 2017 թվականի հունիսի 08-ին, ՀՀ Արարատի մարզպետարանի և «Գրիտիգ»  ՍՊԸ-ի  միջև 2017 թվականի մայիսի 12-ին կնքված,  ՀՀ Արարատի մարզպետարանի և «Բաղեշ» ՍՊԸ-ի  միջև 2017 հունիսի 20-ին կնքված պայմանագրերը:

ՀՀ կառավարության 30.03.2017թվականի թիվ 426-Ն որոշմամբ Արարատի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրագործման ուղղությամբ իրականացվելիք  ծրագրերի շրջանակներում 47960.2հազ. դրամ գումար է հատկացվել Ավշար համայնքի մանկապարտեզի հիմնանորոգմանը և գնման ընթացակարգի արդյունքում կապալառու կազմակերպության հետ 08.06.2017թվականին կնքվել է <<ԱՄ-ԲԸՀԱՇՁԲ-17/01-1  ծածկագրով  պայմանագիր՝  36899280 դրամ արժեքով, որից կապալառու կամակերպության կողմից վճարման հաշիվ է ներկայացվել 2,291.0 հազ. դրամի:

Տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքվել է համապատասպանաբար՝ 12.05.2017թվականին <<ԱՄ-ԲԸՀԾՁԲ-17/01-1 ծածկագրով 390000 դրամ , /որից վճարման ենթակա է 25000 դրամ/ և 20.06.2017թվականին <<ԱՄ-ԲԸՀԾՁԲ-17/01-2 ծածկագրով 280470 դրամ արժեքներով , /որից վճարման ենթակա է 18000 դրամ/, պայմանագրեր: Ընդամենը՝ 37569750 դրամ   պայմանագրային գումարներից վճարման ենթակա է 2,334.0 հազ. դրամը:

Այսպիսով ընդամենը՝ 37569750,0  դրամ պայմանագրային գումարներից վճարման ենթակա է 2,334.0 հազ. դրամը:

Նախագծային փաստաթղթերով նախատեսված  2-րդ հարկի անցքավոր սալերը, հեծանները և սյուները ապամոնտաժելու արդյունքում պարզ է դարձել, որ շենքի կոնստրուկտիվ  լուծուններում  կան  անհամապատասխանություններ Հայաստանի Հանրապետությունում  գործող  սեյսմակայունության շինարարական նորմերի պահանջների հետ, որի վերաբերյալ արտոնագրված կազմակերպության կողմից 06.09.2017 թվականին իրականացված հետազոտության արդյունքում տրվել է մասնագիտական եզրակացություն, որ մասնաշենքը հնարավոր չէ վերանորոգել, պետք է կառուցել նոր մասնաշենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել