Հնդկաստանի քաղաքացիներին՝ ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը կդյուրացվի

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին կնպաստի նաև ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել