Շրջիկ առևտրի մեջ արդյո՞ք մտնում են մոտոցիկլետները և հեծանիվները

Իրավաբան.netշարունակում է պատասխանել ընթերցողների հարցերին։ Հերթական հարցն է թե արդյո՞ք շրջիկ առևտրի մեջ կարող են մտնել մոտոցիկլետները և հեծանիվները։

Այսպիսով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն`

Շրջիկ առևտուրը` առևտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառքն է:

Շրջիկ առևտրի կետերն` են ապրանքների պահման և մանրածախ առևտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված

 1.ավտոկրպակներ,

 2.մոտոկրպակներ,

 3.ավտոսայլակներ,

 4.մոտոսայլակներ,

 5.ավտոցիստեռններ և այլն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել