Հերթական տարեշրջանի ավարտով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը: Տեխնիկական հանգույցներն ու համակարգերը կպահպանվեն ձմեռային հատուկ ռեժիմով: Ջրային կառույցները կվերագործարկվեն գարնանը:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ ողջ տարեշրջանի ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են առանց խափանումների և սահմանված ժամանակացույցով: