Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել Երևանի 12 վարչական շրջաններից հաջորդ 4 ղեկավարների հայտարարագրված եկամուտներն ու ունեցվածքը: Նախորդ մասում անդրադարձել ենք Ավան, Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ղեկավարներին։
Վարչական շրջանների ղեկավարները առաջին անգամ ներկայացրել են իրենց գույքն ու եկամուտները՝ ներկայացնելով հայտարարագրեր՝ պաշտոնը ստանձնելու պահին։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/10/Արմեն-Սարգսյան-Շենգավիթ-300x200.jpg)
Արմեն Սարգսյան
Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն ունի անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:
Որպես շարժական գույք Սարգսյանը հայտարարագրել է Lexus ES 300 մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 32.670.000 դրամ:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի եկամուտը կազմել է 1.464.600 դրամ, որը ստացվում է աշխատավարձից:
Նշենք, որ Սարգսյանն այս պաշտոնին է նշանակվել 2011թ-ի դեկտեմբերի 5-ին:
2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, Արմեն Սարգսյանի դրամական միջոցները տարեվերջին նվազել են՝ կազմելով 28 միլիոն 64 հազար դրամ: Նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 464 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/10/Արթուր-Կիրակոսյան-նուբարաշեն-ղեկավար-300x200.jpeg)
Արթուր Կիրակոսյան
Երևանի Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը իր պաշտոնին նշանակվել է 2013թ. հունիսի 17-ին:
Նա որպես շարժական գույք է հայտարարագրել Land Rover Sport 4.2 մակնիշի ավտոմեքենա:
Արթուր Կիրակոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 3.000.000 դրամ և 13.000 դոլար:
Նուբարաշենի ղեկավարի եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել՝ 1.661.520 դրամ:
2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները զգալի ավելացել են՝ կազմելով 6 միլիոն դրամ և 13.000 դոլար: Եկամուտները տարեվերջին կազմել են 4 միլիոն 800 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
Նրա կինը՝ Արմինե Հովհաննիսյանը հայտարարագրել է
- մեկ հողամաս,
- 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ Infiniti FX 35 3.5 մակնիշի ավտոմեքենա,
- 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս,
- դրամական միջոցները կազմել են 36,1 միլիոն դրամ, 38 հազար դոլար, 32 հազար եվրո, 1 միլիոն 600 հազար ռուբլի:
- եկամուտները կազմել են 12 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից, գույքն օտարելուց և աշխատավարձից, ինչպեսև 5400 դոլար, որը նվիրտավություն է եղել:
Նրա հետ համատեղ ապրող Լյուբով Մանուկյանի հայտարարարում նշված է 9 անշարժ գույք, իսկ եկամուտները կազմել են 444 հազար դրամ, որը ստացվել է կենսաթոշակից:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/10/Վաղինակ-Մկրտչյան-Նորք-մարաշ-300x200.jpg)
Վաղինակ Մկրտչյան
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 1.000.000 դրամ և 25.000 դոլար:
Նրա եկամուտը ևս ստացվել է աշխատավարձից՝ 1.910.440 դրամ:
Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին նա նշանակվել է 2015թ. դեկտեմբերին:
2017 թվականի տարեկան հայտարարագի համաձայն, նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ, իսկ եկամուտը տարեվերջիին կազմել է 3 միլիոն 304 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
Նրա կնոջ՝ Անահիտ Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 400 հազար դրամ և 5000 եվրո, եկամուտները կազմել են՝ 1 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/10/Արտակ-Ալեքսանյան-300x200.jpg)
Արտակ Ալեքսանյան
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը իր պաշտոնին նշանակվել է 2013 թվականին:
Նա կարծես թե շքեղ մեքենաների սիրահար է: Որպես անշարժ գույք Ալեքսանյանը հայտարարագրել է 5 մեքենա՝ Toyota Corolla 1.6, Bentley Mulsanne, Rolls-Royce Ghost, BMW X6 5.0 I և մեկ բեռնափոխադրող Ford Transit FT 100 2.5 TD մակնիշների:
Արտակ Ալեքսանյանը պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ որպես բաժնետոմս է հայտարարագրել 368.000.000 դրամ: Նրա դրամական միջոցները կազմել են 180.000.000 դրամ, 1.250.000 դոլար և 620.000 եվրո:
Եկամուտները ստացվել են մեկ աղբյուրից՝ աշխատավարձից, որը կազմել է 1.433.883 դրամ:
2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն Ալեքսանյանի դրամակն միջոցները նվազել են՝ կազմելով 130 միլիոն դրամ, 800 հազար դոլար, 620 հազար եվրո: Եկամուտները կազմել են 3,3 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
Արտակ Ալեքսանյանը 2017-ին նաև 266 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս է ձեռք բերել:
Նրա կինը՝ Լենա Մարգարյանը շուրջ 48 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել 2017-ին: Նրա դրամական միջոցները կազմել են 200 միլիոն դրամ, 1 միլիոն 800 հազար դոլար և 1 միլիոն 200 հազար եվրո:
Արտակ Ալեքսանյանի հետ համատեղ բնակվող Վարսենիկ Սիմոնյանը հայտարարագրել է 120 միլիոն դրամ արժողությամբ բնակելի տուն և 4 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, նրա եկամուտները կազմել են 120 միլիոն դրամ, որը ստացվել է նվիրատվությունից:
Լրացված
շարունակելի
Ալիսա Չիլինգարյան
Կարդացեք նաև՝ Երևանի վարչական 4 շրջանի ղեկավարների գույքն ու եկամուտները (Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն)