Երևանի վարչական 4 շրջանի ղեկավարների գույքն ու եկամուտները

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Այս անգամ շարունակաբար կներկայացնենք Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների հայտարարագրված կարողությունը։

Մանվել Ջավադյան

Այսպիսով, Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, մեկ ավտոտնակ, Mercedes-Benz S 500 մակնիշի ավտոմեքենա:

Ղեկավարի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 14.000.000 դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո:

Մանվել Ջավադյանի տարեկան եկամուտը կազմում է 1.661.520 դրամ՝  ստացված աշխատավարձից:

2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները չեն փոփոխվել, իսկ եկամուտները կազմել են 3 միլիոն 214 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Հովհաննես Վարդանյան

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը հայտարարագրել է ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 20.000.000 դրամ և 55.000 դոլար:

Վարդանյանի տարեկան եկամուտները ստացվում են երկու աղբյուրից՝ աշխատավարձից և գույքը օտարելուց ստացված եկամուտից. համապատասխանաբար՝ 1.509.400 և 6.000.000 դրամ, ընդհանուր՝ 7.509.400 դրամ:

2017 թվական տարեկան հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները չեն փոփոխվել, իսկ եկամուտները կազմել են շուրջ 16.735.000 դրամ, որը ստավել է 3 եկամուտից՝ փոխառությունից, աշխատավարձից և գույքն օտարելու դիմաց ստացված գումարից:

Ռուսլան Բաղդասարյան

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հայտարարագրել է մեկ հողամաս և հողին ամրակցված մեկ այլ անշարժ գույք:

Նա հայտարարագրել է նաև ԳԱԶ 24 մակնիշի մեկ ավտոմեքենա։

Դավթաշենի ղեկավարի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 61.000.000 դրամ:

Որպես եկամուտ Բաղդասարյանը ստանում է 1.611.018 դրամ՝ աշխատավարձից։

2017 թվականի տարեգրան հայտարարագրի համաձայն, նա 55 միլիոն դրամով օտարել է հողին ամրակցված անշարժ գույքը: Դրամական միջոցները տարեվերջին կազմել են 116 միլիոն դրամ, եկամուտները կազմել են 58 միլիոն 440 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից ու գույքն օտարելու դիմաց ստացված գումարից:

Արտավազդ Սարգսյան

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը 2011-2012 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնում:

Այս պաշտոնը ստանձնելիս Սարգսյանը հայտարարագրել էր մեկ Mercedes-Benz G500 մակնիշի ավտոմեքենա, որը նույն հարկային տարում վաճառել էր 18.000.000 դրամով: Դրամական միջոցները կազմել էին 12.800.000 դրամ և 429.604 դոլար: Եկամուտները ստացվել էին 2 գույքի օտարումից, աշխատավարձերից, փոխառության դիմաց ստացված տոկոսից՝ և այլ եկամուտից, համապատասխանաբար՝  57.336.566 դրամ և 7.267 դոլար։

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու պահին՝ 2012 թվականի համաձայն Արտավազդ Սարգսյանը հայտարարագրել էր մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում, Mercedes-Benz S550 և Vaz 21065 մակնիշների ավտոմեքենաներ, որպես դրամական միջոց՝ 14.750.000 դրամ և 365.928 դոլար: Նրա տարեկան եկամուտները մեկ տարում էականորեն աճել էին՝ հասնելով 57.935.194 դրամի և 21.134 դոլարի: 

Այժմ Սարգսյանը ղեկավարում է Աջափնյակ վարչական շրջանը: 2017 թ-ին նա հայտարարագրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, ավտոտնակ, Mercedes-Benz S550 և Vaz 21065 մակնիշների ավտոմեքենաներ: Պաշտոնը ստանձնելու պահին Արտավազդ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 10.300.000 դրամ և 216.800 դոլար: Որպես փոխառություն, պաշտոնյան տրամադրել է 100.000 դոլար: Տարեկան եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 1.637.520 դրամ:

2017 թվականի տարեկան հայտարարագրին ծանոթանալիս պարզ է դառնում, որ հարկային տարում 98 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերվել: Նրա  հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները տարեսկզբին կամել են 100 հազար ԱՄՆ դոլար, որից վերադարձվել է 85 հազարը, և հարկային տարվա վերջում այն կազմել է 15 հազար դոլար:

Արտավազդ Սարգսյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 10 միլիոն 300 հազար և 216 հազար 800 դոլար, որը տարեվերջին կազմել է 11 միլիոն 450 հազար դամ և 215 հազար դոլար:

Պաշտոնյայի եկամուտները կազմել է շուրջ 61,5 միլիոն դրամ և մոտ 5000 դոլար, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարփից, ստացված փոխառություններից:

ԼՐԱՑՎԱԾ

շարունակելի

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել