Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անվան դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը կասկածվում է յուրացում կատարելու մեջ, քրեական գործ է հարուցվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զորույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Գործը հարուցվել է 179-րդ հոդվածի 2 մասի 1 և 2-րդ կետերի համաձայն, այն է յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Հանցանքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Գրետա Համբարձումյանը կասկածվում է 2012-ից 2017թթ. ընթացքում որպես դպրոցի աշխատակիցներ իր ազգականներին և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացրելու մեջ։
«Դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը ազգականներին գրացել է որպես աշխատող, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,-հայտնում են ոստիկանությունից: Կատարվում է քննություն:
Լուսանկարը՝ Գրետա Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: