Կառավարությունը նպատակ ունի միջին աշխատավարձերն առնվազն 25 տոկոսով բարձրացնել: Այս մասին սեպտեմբերի 19-ին, «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը:
«Մենք ուզում ենք միջինում առնվազն 5 տոկոս տնտեսական աճ գրանցել, ՀՆԱ հարաբերակցության մեջ արտահանումը 40-45 տոկոսի հասցնել: Մենք մտադիր ենք գործազրկությունը առնվազն 12 տոկոսային կետով նվազեցնել, և միջին աշխատավարձերն առնվազն 25 տոկոսով բարձրացնել», – նշեց նա:
Վարչապետի խորհրդականի խոսքով՝ կառավարությունն իրակացնում է մի շարք քայլեր գործարար միջավայրի արդիականցման և թվայնացման համար: Խաչատուրյանն ընդգծեց, որ դրա արդյունքում հավասար մրցակցային պայմաններ կձավորվեն տեղական և դրսի ներդրողների համար: