10 փաստաբան գործադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով փաստաբանները գործադուլ են անում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Պավել Մանուկայնի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը ու Մուշեղ Շուշանյանը հրաժարվեցին պայուսակները բացել և գրպանները դատարկել, ինչի պատճառով նրանց մուտքը  դատական նիստերի դահլիճ արգելվեց:

«Մեր գործընկերներին հերթական անգամ թույլ չտվեցին, որ նիստերի դահլիճ մտնեն ու մենք էլ որոշեցինք բոլորով ներս չմտնել, որպեսզի այդ արգելքները վերանան»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբանը ասաց, որ գործադուլի ժամկետները դեռ պարզ չեն, պայմանավորված է գործի ընթացքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել