Ֆլորիդայի «Իրմա» փոթորիկը ուժգնացել է՝ հասնելով հինգերորդ մակարդակի

«Իրմա» փոթորիկը ուժգնացել է՝ հասնելով հինգերորդ մակարդակի, հաղորդում է  «BBC»-ին: Նախքան թերակղզի հասնելը դրա ուժգնությունը թուլացել   է ՝ հասնելով 3-ի, սակայն  Կուբա հասնելուն պես այն նորից բարձրացել է  մինչև 4 աստիճան՝  հասնելով մոտ 58  կմ/ժամ արագության:

Ֆլորիդայի տարածքում ջրի մակադակը անհամեմատ բարձրացել է, ենթադրվում է, որ այն կհեղեղի հարևան բոլոր տարածքները: Տեղական իշխանությունները հանձնարարել են տարհանել ավելի քան 6.3 միլիոն բնակչի, ինչը Ֆլորիդայի ընդհանուր բնակչության  քառորդ մասն է կազմում: Շաբաթ երեկոյան, նահանգի նահանգապետ Ռիք Սքոթը զգուշացրել է, որ տարհանման աշխատանքները   ավարտավծ են, ուստի մարդկանց հորդորում  է  թաքնվել և  դուրս չգալ ռիսկային գոտիներ:

hurricane-irma-sept10-early-animation.gif Այս պահին «Իրմա»-ն շարժվում է Թամպա քաղաքի ուղղությամբ,քամու ուժգնությունը 210   կմ/ժամ է:
ԱՄՆ-ի Փոթորիկների կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ սպասվում էր, որ «Իրման» կթուլանա, սակայն այն հզոր փոթորկի ուժգնությամբ շարժվում է Ֆլորիդա Կիս արշիպելագի և նահանգի արևմտյան ափի երկայնքով:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 05:00-ի դրությամբ «Իրմա» փոթորկի հզոր կենտրոնը տեղակայված է եղել Ֆլորիդա Կիսից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա:

Հիշեցնենք,որ   օրերս Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր փոթորիկը՝ «Իրման», որը դեպի ԱՄՆ շարժվելու ճանապարհին անցել է մի շարք Կարիբյան կղզիներով, գրեթե ամբողջությամբ  ավերել է  դրանցից 2-ը՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը:

Image result for irma florida Image result for irma florida Hurricane Irma

Իրավաբան.net

 

 

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել