«Իրմա» փոթորիկը ուժգնացել է՝ հասնելով հինգերորդ մակարդակի, հաղորդում է «BBC»-ին: Նախքան թերակղզի հասնելը դրա ուժգնությունը թուլացել է ՝ հասնելով 3-ի, սակայն Կուբա հասնելուն պես այն նորից բարձրացել է մինչև 4 աստիճան՝ հասնելով մոտ 58 կմ/ժամ արագության:
Ֆլորիդայի տարածքում ջրի մակադակը անհամեմատ բարձրացել է, ենթադրվում է, որ այն կհեղեղի հարևան բոլոր տարածքները: Տեղական իշխանությունները հանձնարարել են տարհանել ավելի քան 6.3 միլիոն բնակչի, ինչը Ֆլորիդայի ընդհանուր բնակչության քառորդ մասն է կազմում: Շաբաթ երեկոյան, նահանգի նահանգապետ Ռիք Սքոթը զգուշացրել է, որ տարհանման աշխատանքները ավարտավծ են, ուստի մարդկանց հորդորում է թաքնվել և դուրս չգալ ռիսկային գոտիներ:
Այս պահին «Իրմա»-ն շարժվում է Թամպա քաղաքի ուղղությամբ,քամու ուժգնությունը 210 կմ/ժամ է:
ԱՄՆ-ի Փոթորիկների կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ սպասվում էր, որ «Իրման» կթուլանա, սակայն այն հզոր փոթորկի ուժգնությամբ շարժվում է Ֆլորիդա Կիս արշիպելագի և նահանգի արևմտյան ափի երկայնքով:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 05:00-ի դրությամբ «Իրմա» փոթորկի հզոր կենտրոնը տեղակայված է եղել Ֆլորիդա Կիսից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա:
Հիշեցնենք,որ օրերս Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր փոթորիկը՝ «Իրման», որը դեպի ԱՄՆ շարժվելու ճանապարհին անցել է մի շարք Կարիբյան կղզիներով, գրեթե ամբողջությամբ ավերել է դրանցից 2-ը՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը: