Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը հանձնարարականներ տվեց, որոնցից մեկն ուղղված էր ՊԵԿ նախագահին: Խոսքը մասնավորապես վերաբերում էր գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ԱԱՀ-ի վերադարձման ժամկետին, որը ներկայումս գործող իրավակարգավորումներով 90-օր է:
Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ արտահանման դեպքերում ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետում սահմանելու ու կազմակերպելու վերաբերյալ:
Նա նաև հանձնարարական տվեց գյուղատնտեսության նախարարին՝ ՊԵԿ-ին ներկայացնել բոլոր արտահանողների ցուցակը: