Վարչապետի հանձնարարականը՝ արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձման ժամկետը կրճատել

Կառավարության այսօրվա նիստին  վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը հանձնարարականներ տվեց, որոնցից մեկն ուղղված էր ՊԵԿ նախագահին: Խոսքը մասնավորապես վերաբերում էր գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ԱԱՀ-ի վերադարձման ժամկետին, որը ներկայումս գործող իրավակարգավորումներով 90-օր է:

Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝  արտահանման դեպքերում ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետում սահմանելու ու կազմակերպելու վերաբերյալ:

Նա նաև հանձնարարական տվեց գյուղատնտեսության նախարարին՝ ՊԵԿ-ին ներկայացնել բոլոր արտահանողների ցուցակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել