Դպրոցների տնօրենները շարունակում են հրաժարվել իրենց հայցերից՝ ընդդեմ Դանիել Իոաննիսյանի

Այս տարի ԱԺ ընտրություններին ընդառաջ 30 տնօրեննի հեռախոսային ձայնագրությունների հրապարակման հետ կապված հայցերը՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի և Դանիել Իոաննիսյանի, ինչպես երեկվա, այնպես էլ այսօր նշանակված դատական նիստերը կարելի է ասել չհասցրին կայանալ:

«Նիստը նախագահող դատավորը մեզ հայտնեց, որ իր վարույթում առկա բոլոր գործերի հետ կապված հայցվորները հրաժարվել են իրենց հայցերից: Փաստաբանը հայտնել է, որ բոլոր 30 տնօրեններն էլ հրաժարվել են հայցերից». Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Դանիել Իոաննիսյանը:

Փաստաբան Վահե Սեդրակյան

Տնօրենների շահերը պաշտպանող փաստաբաններից Վահե Սեդրակյանը հայտնեց, որ ուսուցիչները միասին են որոշել հրաժարվել հայցերից: Այն հարցին, թե ինչն է եղել նման որոշման հիմնավորումը. փաստաբանը նշեց. «Այս մասին մեր վստահորդներից մամուլին հարցազրույց է տվել, հայտնել, որ մենք` ուսուցիչներս պետք է ներողամիտ լինենք, և այս դեպքով ևս, պետք է ներենք, ով մեզ հետ նման բան է արել, մեզ ձայնագրել:

Այդ հիմքով կոչ արեց դպրոցնների բոլոր տնօրեններին հրաժարվել ներկայացված հայցերից և չգնալ առճակատման: Գործընթացը համատեղ կազմակերպելու համար նրանք մեզ էին դիմել, որոշեցին մաս-մաս հրաժարվել հայցերից: Որքանով տեղյակ եմ, բոլորը հրաժարվել են հակցերից»:

Հիշեցնեն, որ դեռևս մարտի 24-ին՝ 2017 թ.-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ,  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից գործարկվող SUT.am կայքում հրապարակում էր տեղադրվել, որում նշվում էր   84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ:

Նրանք հեռախոսազրույցներում խոսում էին այն մասին, որ գործունեություն են ծավալել իշխող՝ Հայաստանի հանրապետական կուսակցության համար՝ ընտրողների ցուցակագրմամբ:

Բոլոր հայցվորները պահանջել են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել յուրաքանչյուրին 2 միլիոն դրամ՝ բարոյական վնասի փոխհատուցում:  Ընդհանուր առմամաբ այն կազմում է մոտ 60 միլիոն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել