Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը դարձել է մասամբ միակողմանի երթևեկելի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սևան – Մարտունի – Գետափ ավտոճանապարհի 118- րդ կմ-ում ՋԷԿ-ի ջրատար խողովակի վթարի հետևանքով ավտոճանապարհը մոտ 20մ երկարությամբ վնասվել է և դարձել միակողմանի երթևեկելի:

Այս պահին Մարտունու ճանապարհաշինարարները կատարում են աշխատանքներ՝ երկկողմանի երթևեկությունը վերականգնելու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել