«Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»,- հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ Այս մասին տեղեկացրել էին ԱԻՆ-ից:
14 զինծառայողներից Երևան են տեղափոխվել 8-ը: