Վթարից տուժած 8 զինծառայողները տեղափոխվել են Երևան

Ավտովթարից տուժած զինծառայողները ժամանել են Երևան։ Նրանք հիմա ստուգումներ են անցնում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։

14 զինծառայողներից Երևան են տեղափոխվել 8-ը: Նրանցից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել