Ո՞ր երկրներից և որքա՞ն են նվիրաբերումներ արվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին շարունակում են նվիրաբերումները. ձեզ ենք ներկայացնում ս.թ. հունվարի 1-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակը՝ ըստ երկրների:

Առավել շատ նվիրաբերություններ են ստացվել ՀՀ և Կիպրոսից (համապատասխանաբար՝ 28,491,786 ՀՀ դրամ և 4,801,750 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռուսաստանը (2,647,574 ՀՀ դրամ):

Մնացած երկրների շարքին կարող եք ծանոթանալ ստորև:

  • Հայաստան – 28,491,786 ՀՀ դրամ
  • Կիպրոս – 4,801,750 ՀՀ դրամ
  • Ռուսաստանի Դաշնություն – 2,647,574 ՀՀ դրամ
  • Ռումինիա- 1,083,499 ՀՀ դրամ
  • Շվեցարիա – 377160 ՀՀ դրամ
  • Քաթար – 134,895 ՀՀ դրամ
  • ԱՄՆ – 113,897 ՀՀ դրամ
  • Կանադա – 48,177 ՀՀ դրամ
  • Գերմանիա – 32328 ՀՀ դրամ
  • Անհայտ – 29088 ՀՀ դրամ
  • Մեծ Բրիտանիա – 5000 ՀՀ դրամ
  • Օման – 1000 ՀՀ դրամ

Այս պահին հաշվեհամարի հաշվին կա 2.245.628.990 դրամ, որից 2.207.353.000 կազմում է պարտադիր վճարը, իսկ 38.275.990ը՝ նվիրաբերումները: 151.800.000 դրամ արդեն փոխհատուցվել է զոհված զինծառայողների ընտանիքներին:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել