Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի դրամական միջոցները 2011թ․ կազմել են 425 մլն դրամ, 6,6 մլն դոլար և 500 հազար եվրո։
Պարոն Մանուկյանի եկամուտները կուտակվել են աշխատավարձից՝ հարկային տարում 21 հազար 536 դոլարի չափով, ինչպես նաև տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից՝ 100 մլն դրամ։
2012թ․-ին դիվանագետը գնել է AUDI A8 2.8 I մակնիշի ավտոմեքենա 73 հազար եվրոյով, 2013-ին նրա մեքենաների հավաքածուն ավելացել է ևս մեկ թանկարժեք գույքով՝ 118 հազար եվրո արժողությամբ BMW 750 I մակնիշի ավտոմեքենայով։
2014թ․-ին նա 3,5 մլն դոլարի փոխառության գործարք է կատարել: Քանի որ հայատարարագրման համակարգը բավականին խրթին է կառուցված և հստակ չէ՝ նա այդ գումարը հանձնել է, թե նրան վերադարձրել են, ապա պետք է ենթադրել, որ նա այդ գումարը տրամադրել է որպես փոխառություն՝ համեմատելով դիվանագետի դրամական միջոցների հետ։ Այսպես՝ նույն տարվա սկզբին պարոն Մանուկյանի դրամական միջոցները կազմել են 385 մլն դրամ, 6,6 մլն դոլար և 400 հազար եվրո, իսկ տարվա վերջում՝ 345 մլն դրամ, 3,5 մլն դոլար և 380 հազար եվրո, այսինքն՝ նվազել են 3,5 մլն դոլարից ավելի գումարի չափով։
2016թ․ բարձրաստիճան պաշտոնատար անձը ձեռք է բերել 32 մլն դրամի բաժնեմաս։
2016թ․ վերջում պարոն Մանուկյանի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 3,5 մլն դոլար և 380 հազար եվրո։ Նրա դրամական միջոցները դրամով անցում են 2 միլիարդը:
Անդրանիկ Մանուկյանի կին ունի 12 մլն դրամ և 100 հազար դոլար։
Անդրանիկ մանուկյանը ծնվել է 1954թ.-ին՝ Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում։ 1976-1978թթ. սովորել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում, 1978-1982թթ. եղել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվ. ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտի ուսանող, 1982-1984թթ. ստացել է ասպիրանտի կոչում։
1970-1973թթ. աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում՝ որպես բանվոր, 1973-1975թթ. ծառայության է անցել ԽՍՀՄ սահմանապահ զորքերում, 1985-1986թթ. Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում եղել է ավագ գիտաշխատող, 1986-1990թթ. ՀՀԿ Երևանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ, բաժնի վարիչն է, 1990-ից «Հայավտովազ» տեխսպասարկում առևտրաարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրենն է, 1990-1999-2000թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է նշանակվել, եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ։ 2000թթ. եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, 2000-2001թթ. ՀՀ պետական եկամուտների նախարար, իսկ 2001-2008թթ. զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, 2008-2010թթ.՝ ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնները։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2010թ. ապրիլի 26-ի հրամանագրով նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Գևորգ Թոսունյան