Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 116-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Վիտո», «Նիսսան Իքս-Տրայլ» և «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսսան Իքս-Տրայլ»-ի և «Նիսսան Մարչ»-ի վարորդները, «Մերսեդես Վիտո»-ի 3 ուղևորը և «Նիսսան Մարչ»-ի 5 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Նիսսան Մարչ»-ի վարորդը՝ 1992 թ. ծնված Խաչիկ Երիցյանը, մահացել է: Կատարվում է քննություն: