ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը վաղը՝ հունիսի 1-ի կառավարության նիստին կներկայացնի Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Համաձայն կառավարության որոշման՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու է Գուրգեն Խաչատրյանը: