Խորհրդարանում փոխնախագահների համար երեք թեկնածուներ են առաջադրվել

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ է ընտրվել ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը: ՀՀԿ-ն ԱԺ փոխնախագահների թեկնածության համար առաջարկում են Արփինե Հովհաննիսյանին և Էդուարդ Շարմազանովին: Ինչպես նրանց ներկայացնելիս նշեց Վահրամ Բաղդասարյանը, Շարմազանովն արդեն 3-րդ գումարման համար է որպես փոխնախագահ առաջադրվում: Իսկ Արփինե Հովհաննիսյանին հանրությունը շատ լավ է ճանաչում և նրա խոսքով երկու թեկնածուներին էլ ներկայացնելու առանձնապես կարքի չկա:

«Ծառուկյան» կուսակցությունը որպես ԱԺ փոխնախագահ առաջադրեց Միքայել Մելքումյանի թեկնածությունը, այդ մասին ԱԺ ամբիոնից հայտնեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, նա հայտնեց, որ նախորդ տարի պառլամենտմոնիթորինգի արդյունքով Մելքումյանն ընտրվելել էր որպես ամենաակտիվ պատգամավոր:

«Արդեն 11-րդ տարին է, որ իմ գործունեություննը ձեր աչքի առջև է: Լավ, թե վատ՝ ինքներդ կդատեք: Երկոխոսություն՝ բնականաբար, համերաշխություն՝ բնականաբար, դեբատներ՝ բնականաբար, խիստ քննադատություն՝ առանց դրա պառլամենտարիս չկա, հայհոյանք՝ երբեք»,-իր խոսքում նշեց Էդուարդ Շարմազանովը: Նախորդ գումարման փոխնախագահը նաև ներողություն հայտնեց բոլոր այն գործընկերներից, որոնց հետ հնարավոր է որոշակի անհասկացություններ են եղել նախորդ 10 տարիների ընթացքում:

ՀՀԿ մյուս թեկնածու Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ այս խորհրդարանին է տրված երկրում ամենակարևոր հարցերի շուրջ կայացնել որոշումը: «ՀՀ նախագահի ընտրություն, ՍԴ, Վճռաբեկ դատարանի անդամների ընտրության կարևոր հարց, երկրի բարձրագույն դատական ատյանի ընտրության հարց, ցանկը կարող եմ անվերջ շարունակել, այս խորհրդարանին է տրված փոփոխության այնպիսի լայն հնարավորություններ, եր երբևէ որևէ խորհրդարան չի ունեցել: Երբ մենք խոսում էինք նախորդ գումարման, թեկուզ հենց 5-րդ գումարման խորհրդարանի մի շարք թերությունների, բացերի մասին, խորհրդարանական ընդիմության կողմից մեզ հնչեցված մեղադրանքների մասին, իրականում այդ ամենը գոյության իրավունք կունենար, եթե մենք խոսեինք նույն լիազորություններով խորհրդարանի մասին: Այս խորհրդարանում ամենակարևոր պատասխանատվությունն ինստիտուսցիոնալ պատասխանատվությունն է: Մեզնից յուրաքանչյուրն իր առջև, ժողովրդի առջև ու ընդհանուր գումարման խորհրդարանի առջև պետք է պատասխանատվություն կրենք»,-ընգծեց Արդարադատության նախկին նախարարը:

«Ծառուկյան» կուսակցությունից որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված Միքայել Մելքումյանը հայտնեց, որ առաջին անգամ է լինելու, որ ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացվում է և կարող է լինել ԱԺ փոխնախագահ:

Պետք է մի քանի թվեր ասեմ, անցած գումարման ԱԺ-ն ընդունել է 1078 օրենք, դրանից 995-ը Կառավարությունն է ներկայացրել, և միայն 83-ը ներկայացրել են մեր պատգամավորները: Լա՞վ է, թե՝ վատ: Իհարկե լավ չէ: Ի՞նչ է նշանակում, որ տասնյակ պատգամավորներ որևէ օրենսդրական նախաձեռնության հեղինակներ չեն: Նախորդ գումարման 131 պատգամավորներից 71-ն ընդհհանրապես որևէ անգամ ելույթ չեն ունեցել ԱԺ-ում: Սրանք խնդիրներ են, որոնք ես իմ առջև դնելու եմ»,-ասաց փոխնախագահի թեկնածուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել