Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն»,- այս առնչությամբ փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասներ է ներկայացրել․ «Րոպեներ առաջ իր գրասենյակում ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբորությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։ Փաստաբաններն ունեն մարմնական վնասվածքներ»: