Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
2017 թվականի ապրիլի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: