30 րոպեով ընդմիջվեց «Հարսնաքարի» գործի քննությունը

Այսօր Երևանի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատաքննությունը:

Գործով դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց իր կարծիքը  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի, Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ: Նշելով, որ միջնորդությունները ենթակա են մերժման: Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց 30 րոպե ժամանակ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Այս պահին հայտարարվել է 30 րոպե ընդմիջում:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել